Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ընկճախտ (դեպրեսիա)

Ընկճախտից փրկող լավագույն պարը

Ընկճախտից փրկող լավագույն պարը

 Պարզվել է՝ տանգո պարն ընկճախտից և սթրեսից ազատվելու արդյունավետ միջոց է: Շաբաթական 1.5-ժամանոց երկու պարապմունքն օգնում է ազատվել վատ տրամադրությունից, անքնությունից, տհաճ մտքերից և ընդհանուր սթրեսից, հայտնում է argumenti.ru-ն:

 

Ավստրալիայի Ազգային համալսարանի և Նոր Անգլիայի համալսարանի հետազոտողների փորձի 20-հոգանոց երկու խմբի բաժանված մասնակիցները տարբեր մեթոդներով բուժվել են ընկճախտից՝ մի խումբը՝ ավանդական դեղորայքային մեթոդով, մյուսը՝ փորձնական՝ պարային թերապիայի:

 

Երկու շաբաթ մասնակիցները շաբաթական երկու անգամ հաճախել են տանգոյի 1.5-ժամանոց պարապմունքների:

 

Հետազոտության գրեթե բոլոր մասնակիցները, որոնք մասնակցել են տանգոյի դասերին, լավ ցուցանիշ են արձանագրել այն դեպքում, երբ «չպարողներից» ոմանց վիճակը նույնիսկ վատացել է:

 

Պարողները նաև հայտնել են քնի զգալի լավացման մասին, նաև այն մասին, որ իրենց կյանքից բավարարվածությունը մեծապես ավելացել է: Արդյունքը պահելու համար պետք է միշտ պարով զբաղվել:

 

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. http://www.myjulia.ru/
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ